Շիո սրբազանը դարձել է 142-րդ Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք

Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի խորեպիսկոպոսը (աշխարհիկ անունով՝ Էլիզբար Թեյմուրազի Մուջիրի) ծնվել է 1969 թվականի փետրվարի 1-ին Թբիլիսիում։ 1988 թվականին, Թբիլիսիի թիվ 53 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո (որին զուգահեռ սովորել է նաև երաժշտական ուսումնարանում), Էլիզբար Մուջիրին ուսումը շարունակել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում։ 1991 թվականին նա որպես փորձնակ ընդունվել է Շիոմղվիմեի վանք։ 1993 թվականի փետրվարի 5-ին Էլիզբարը ձեռնադրվել է վանական՝ ստանալով Շիո անունը։