Կմասնակցեն VIMA Art Fair 2026 ժամանակակից արվեստի ցուցահանդեսին

Մայիսի 15–17-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալիք VIMA Art Fair միջազգային արվեստի ցուցահանդեսին կմասնակցեն հայ ժամանակակից արվեստագետներ Արմեն Հակոբջանյանը, Գայանե Ավետիսյանը, Աստղիկ Պետրոսյանը, Գոհար Սարգսյանը և Անդրոնիկ Խաչիյանը։ Հայ արվեստագետների ստեղծագործություններն այս միջազգային հարթակում կներկայացվեն առաջին անգամ` 20 երկրներից ժամանած 150 արտիստների կողքին hosq հիմնադրամի նախաձեռնությամբ և համադրմամբ։