Մենք պետք է թույլ չտանք պատմության կրկնությունը: Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։

«2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ։

Հիշատակի այս օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը»,- նշել է նա։