Ապրիլի 15-ին Բելգիայի հայ համայնքի սոցիալ-մշակութային կենտրոնը՝ «Հայ Տունը», որը գտնվում է Բրյուսելում, հյուրընկալել է Բելգիա այցելած Արցախի պաշտոնական պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյան և ԱՀ ԱԺ նախագահի խորհրդական Արա Պուլուզյանը։


Для отправки комментария необходимо войти на сайт.