Ապրիլի 22-ին Թբիլիսիի Ջանսուգ Կախիձեի անվան երաժշտական-մշակութային կենտրոնում տեղի կունենա հայկական նվագախմբային երաժշտության համերգ: Ելույթ կունենա Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վախթանգ Կախիձեի ղեկավարությամբ: Մենակատարը կլինի համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Համերգին կհնչեն Արամ Խաչատրյանի և Ավետ Տերտերյանի ստեղծագործությունները:


Для отправки комментария необходимо войти на сайт.