Պատրիարքի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում։ Վրաց եկեղեցու առաջնորդին կհուղարկավորեն այսօր՝ մարտի 22-ին, Թբիլիսիի Սիոնի տաճարում՝ համաձայն նրա կտակի։ Գարեգին Երկրորդը չի կարողանա ներկա գտնվել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը, թեև նրան հատուկ հրավեր էր ուղարկվել։ Քննիչը մերժել է Կաթողիկոսի երկրից մեկնելու արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։ Մայր Աթոռից Վրաց Պատրիարքի հուղարկավորությանը մասնակցում են Ռումինիայի և Վիրահայոց թեմերի առաջնորդները:

