Երևանի փողոցներից մեկը անվանակոչվել է հայտնի ֆուտբոլիստի անունով


Հրազդանի կիրճի փողոցը, որը գտնվում է Երևանի Կենտրոն շրջանում, վերանվանվել է Նիկիտա Սիմոնյանի պատվին։ Սիմոնյանը ծնվել է 1926 թվականին Արմավիրում։ Նրա ծննդյան անունը Մկրտիչ էր։ Մահացել է Մոսկվայում անցյալ տարվա նոյեմբերին, 99 տարեկան էր։ Սիմոնյանի անունը կապված է երևանյան «Արարարատ» թիմի խոշոր հաջողությունների հետ։