Հայերի շրջանում կորուստներ չունենք

Սփյուռի գործերի գրասենյակի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը՝ Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում գտնվող հայ համայնքներին, մեր պատասխանատուները մշտապես կապի մեջ են, սակայն, ինչպես գիտեք, հիմա, օրինակ, Իրանում և այլ երկրներում կապի մեծ խափանումներ կան։ Այս պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն մեզ մոտ բացակայում է։ Դեռևս այլ տեղեկատվություն չունենք»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է Իսրայելում հայերի շրջանում հնարավոր վնասներին, Նելլի Ղուլյանն ասաց. «Իսրայելից զանգեր չենք ստացել, այսօր մենք կապ ենք հաստատել Իսրայելում մեր համայնքի հետ, հայերի հետ կապված որևէ պատահած դեպք չկա, դպրոցներն ու աշխատատեղերը փակ են, մեր հայրենակիցները հիմնականում տանն են կամ ապաստարաններում: