«Մենք պետք է ապրենք, բայց չմոռանանք, որ ունենք դրամա, անարդարություն՝ կատարված մեր ազգի հանդեպ, բայց դրանով հանդերձ պետք է ապրենք»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆրանսահայ դերասան, ռեժիսոր, բեմադրիչ Սիմոն Աբգարյանը։ Նա ընդգծեց, որ ոչ թե պետք է այդ էջը փոխել, երբեք, խոսքն այդ մասին չէ, բայց պետք է ապրել։

