Իսպանիայում 2025 թվականին ռեկորդային քանակությամբ բնակարաններ են վաճառվել

Միջինում մեկ քմ-ի արժեքը կազմել է 2230 եվրո, ինչը գերազանցել է «պղպջակային» մակարդակը՝ նույնիսկ հաշվի առնելով ինֆլյացիան, հաղորդում է Euronews-ը։ Ներկայումս պահանջարկը, ըստ որոշ փորձագետների, 4 անգամ գերազանցում է առաջարկը․ 2025-ին գործարքների 78%-ը բաժին է ընկել երկրորդային շուկային, թեև նոր բնակարանների շինարարության ծավալները վերջին 15 տարվա մեջ ամենաբարձն են եղել։