2025 թվականին Հայաստանից գինի ներմուծող երկրների լավագույն տասնյակը

2025 թվականին Հայաստանից գինու արտահանումը ծավալի առումով կրճատվել է 3,1%-ով, սակայն գինն աճել է 12,7%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախնական տվյալները։ Ըստ այդմ, մոտավոր հաշվարկով, արտահանված գինու պայմանական 0,7 լիտրանոց շշի միջին արժեքը 2024 թվականին կազմել է 2,78 դոլար, իսկ 2025 թվականին՝ 3,24 դոլար։