Համահայկական հասարակական դաշինքը հայտարարել է իր ստեղծման մասին

Այս մասին հայտարարվել է փետրվարի 9-ին կայացած հանդիպման ժամանակ։ Դաշինքի ստեղծման գաղափարը պատկանում է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանին։ Կազմակերպության աշխատանքներում ներգրավված են տաղանդավոր երիտասարդներ, կարևոր դեր է վերապահված կանանց։ Դաշինքին միացել են մտավորականության ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներ, զինվորականներ և Սփյուռքի ներկայացուցիչներ։ Դաշինքը կրելու է վերքաղաքական և վերկուսակցական բնույթ, իսկ ընտրությունների նախաշեմին դրա ստեղծումը լոկ զուգադիպություն է։