Լևոն Թոքմաջյանը Պարույր Սևակի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում

«Գիտեք, առաջին հայացքից հեշտ է ստեղծել Սևակի քանդակը՝ հաստ շրթունքներ, գանգուր մազեր։ Կոպիտ ասեմ՝ գեղեցիկ տղամարդ չի եղել Սևակը, բայց այդ ամենի մեջ թաքնված է եղել շատ մեծ մարդասեր, շատ կանայք էին սիրահարվում Սևակին։ Ես ունեի Սևակի իմ պատկերը։ Ես համարում եմ, որ իմ ստեղծած քանդակը «Անլռելի զանգակատուն» է, բոլորն էլ այդպես ընկալեցին»,- ասաց քանդակագործը։