Չեխովի անվան դպրոցում 10 տարի է՝ չինարեն է դասավանդվում

Ուսումնական ծրագրում չինարենի ներդրման տասնամյակի առիթով դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։ Նա իր խոսքում ընդգծեց, որ տպավորված է Հայաստանում չինարենի ուսուցման մակարդակով եւ լեզվի նկատմամբ աշակերտների հետաքրքրությամբ։