Գիտեի՞ք, որ Արամ Խաչատրյանը շոկոլադ շատ է սիրեl.“Գուրմէ Դուրմէ”շոկոլադի տան հիմնադրած, Հայաստանում առաջին և միակ շոկոլադի ցուցասրահ-թանգարանում (Աշտարակ) այսուհետ ներկայացված կլինեն Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին նվիրված անվանական շոկոլադները: Այստեղ այցելուները կծանոթանան շոկոլադի պատմությանը, Արամ Խաչատրյանի մասին հետաքրքիր պատմություններ կլսեն, կհամտեսեն թարմ պատրաստված շոկոլադ և ցուցասրահի պատուհանից կտեսնեն, թե ինչպես է գործարանն աշխատում: «Արամ Խաչատրյան 120» անվանական շոկոլադները կարող եք ձեռք բերել «Գուրմե-Դուրմե»-ի խանութ-տաղավարներից:
Fb
Добавить комментарий