15.01.2023 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցավ Էստոնիայի համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին պետական, հասարակական, գիտական ու մշակութային անվանի գործիչներ: Իր ելույթում Հանրապետության նախագահը հանգամանորեն անդրադարձ կատարեց Հայաստանի ու Արցախի անվտանգային հարցերին ու առկա իրավիճակի հանգուցալուծման խնիրներին: Նախագահը կարևորեց Հայ Սփյուռքի հետ սերտ համագործակցությունը: Պարոն Վահագն Խաչատուրյանը պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին: Հանդիպմանը՝ հովվական առաքելությամբ իր օրհնությունը բերեց Բալթյան երկրների հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը:
Fb. Armen Andranikjan
Добавить комментарий