Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի Էստոնիա կայանալիք այցելության շրջանակներում տեղի կունենա հանդիպում Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 2023թ. Հունվարի 15-ին, ժամը 18.30-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանը, պաշտոնական այրերի ուղեկցությամբ, կայցելի Էստոնիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի կկատարվի բարիգալստյան արարողությունը, որից հետո Պարոն Նախագահն իր ուղերձով կդիմի ներկաներին:
Հանդիպմանը մասնակցել ցանկացողներին խնդրվում է լինել եկեղեցում ժամը 18.30-ին:
Добавить комментарий