Տաթևիկ Ռևազյանն իր նոր աշխատանքի մասին

Մեծ ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ավիացիայի ոլորտում իմ հաջորդ կարևոր քայլով։ Ես միանում եմ թռիչքային և ավիացիոն անվտանգության ոլորտում գործող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի ղեկավար թիմին (ospreyflightsolutions.com): Լինելով Քաղաքացիական ավիացիոն իշխանությունների ղեկավարների մեջ ամենաերիտասարդը աշխարհում՝ ես ունեցել եմ հնարավորություն տեսնելու և անցնելու մեր ոլորտի առջև ծառացած բազմաթիվ գլոբալ հիմնախնդիրների միջով։ Այսօր ողջ աշխարհում մեզ որպես ժառանգություն հասած համակարգերը զարմանալիորեն հին են ու ստիպում են մեզ ուղղակի մեխանիկորեն կատարել մեծ ծավալի աշխատանք։ Սա ակնհայտորեն հանգեցնում է աշխատանքի անարդյունավետության, մարդկային գործոնով պայմանավորված սխալների ու սուբյեկտիվ որոշումների կայացման։ Ահա այս խնդիրների հետ էի ես անձամբ բախվում ամեն օր ոչ միայն ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեում աշխատելիս, այլև շատ բարձր վարկանիշ վայելող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքում։ Ուստի որոշել եմ իմ կարիերան զարգացնել հենց այս գլոբալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Ես վերջապես հանդիպել եմ մի համարձակ ընկերության, որը ոլորտի առջև խնդիր է դնում՝ կայացնել տվյալների վրա հիմնված պրոակտիվ որոշումներ։ Մեր ընկերության ռիսկերի տվյալների բազան աշխարհում ամենամեծն է և կարող է 60 լեզուներով առկա տվյալ վերլուծել։ Մարդը պարզապես ունակ չէ ընկալել այս ծավալի տվյալներ, մինչդեռ մեր մեքենայական ուսուցման ալգորիթմը լիովին ունակ է:

Հ․Գ․ Ես դեռևս ապրում եմ Հայաստանում և աշխատում եմ հեռավար։

Tatevik Revazian Fb 2022.12.02

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: