Հայերեն լեզվով ուսուցիչները վերապատրաստման կարիք ունեն, ինչը պետք է կազմակերպեն Հայաստանի և Վրաստանի իշխանությունները համատեղ։ Ընդհանուր առմամբ, լուրջ խոչընդոտ չկա հայերենի դասավանդման համար, սակայն խրախուսում էլ չկա։ Երիտասարդները չունեն ցանկություն համալրելու հայոց լեզվի և գրականության ուսուցիչների շարքերը և արդյունքում նրանց թիվը գնալով նվազում է։ Այս հարցի շուրջ պետք է Հայաստանի իշխանություններն ակտիվ աշխատանք տանեն։
Добавить комментарий