- Մեր շատ սիրելի Արմինե Ռոմանովնա, Տուն-թանգարանի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է Ձեզ: Ձեր աշխատասիրությամբ և անսպառ եռանդով, տարիների հետ դույզն իսկ չպակասող կենսաուժով` այսօր շատ քիչ բան եք թողել Ձեզ մաղթելու համար: Առողջ եղեք, լուսավոր և գեղեցիկ թող լինեն Ձեր գալիք տարիները: Մաղթում ենք բազում փայլուն ելույթներ ու նորանոր հաջողություններ:
Տարիների Ձեր բեղուն և անշահախնդիր աշխատանքի շնորհիվ մենք այսօր ունենք մի սիրված մշակութային օջախ, որի դռները միշտ բաց են այցելուների առաջ:
Liana Karapetyan
Fb.2022.10.31

Добавить комментарий