Ասուլիսում «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկ Գրիգորյանն ասաց, որ մինչև սեպտեմբերի 13-ը՝ թշնամու հարձակումը, լրիվ այլ կերպ էին պատրաստվում փառատոնին։ «Սեպտեմբերի 13-ից հետո երկար մտածում էինք՝ անե՞լ այս տարի փառատոնը, թե՞ ոչ, այս պահին անհրաժեշտությո՞ւն կա, թե՞ չկա։ Քննարկումների արդյունքում հասկացանք, որ պետք է անենք և օգտագործենք փառատոնը որպես հարթակ։ Փառատոնի միջազգային մասն օգտագործել այն առումով, որ մասնակիցներին, թատերախմբերին կարող ենք ներգրավել ու իրենց օգնությամբ բարձրաձայնենք, ավելի լսելի դարձնենք այն խնդիրները, որոնց առաջ հիմա կանգնած է հայ մարդը»։
Добавить комментарий