Հայաստանի կոմպոզիտորների միությունը, Հայաստանի ազգային արխիվի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի մետրոպոլիտենի հետ համատեղ կազմակերպում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցահանդես, որը կբացվի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Ցուցահանդեսը ներառում է տեղեկատվություն միության ստեղծման, վարչական շենքի և Դիլիջանի Է.Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի կառուցման մասին: Ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 12:00-ին և հասանելի կլինի շուրջ մեկ ամիս:
Добавить комментарий