Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն էլ իր հերթին նշել է, որ «Մատենա» դպրոցի հետ համագործակցությունը թանգարանի գործունեությանը նոր շունչ կհաղորդի։ «Այսօրվա թանգարանն ունի ամբողջովին այլ դիմագիծ։ Սխալ են արմատացած այն պատկերացումները, թե թանգարանները կարծրացած միջավայր են։ Այսօրվա թանգարանը դինամիկ է, ինտերակտիվ, այսօրվա թանգարանը դարձել է գրավիչ եւ հետաքրքիր տարբեր սերունդների ներկայացուցիչների համար»,- նշել է Արմինե Գրիգորյանը։
Добавить комментарий