Օգոստոսի 17-ին Ռիգայում Լատվիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը (նստավայր՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսին։ Նախագահ Էգիլս Լևիտսը …վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները կարևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լատվիական համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Կարևորվել է նաև Լատվիայում ՀՀ դեսպանի նշանակումը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման, ինչպես նաև առևտրատնտեսական, և գործարար կապերի խորացման և ընդլայնման համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Fb.2022.08.19
Добавить комментарий