Արցախի տարբեր բնակավայրերից Գանձասարի վանքում համախմբվել են և տոնի խորհրդով Սուրբ Պատարագին հաղորդ դարձան մի խումբ հավատավոր ուխտավորներ։ Գանձասարի վանահայր Հոգեշնորհ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի, Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի և թեմի հոգևորականաց դասի առաջնորդությամբ, Սուրբ Պատարագին մասնակից էին նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք և զինվորականներ։
Добавить комментарий