orer.eu կայքը գրում է, որ դահլիճը ոչ միայն ընդունել է այս բեմականացումը, այլև իր բուռն ծափողջույններով ու բրավոներով գնահատել թե՛ դերասանների խաղը, թե՛ բեմականացումը և թե՛ դիրիժոր Դանիել Ռուստիոնիի ղեկավարած Թագավորական նվագախմբի կատարումը։ Գլխավոր հերոսներ Օթելլոն՝ ամերիկացի տենոր Ռասել Թոմասը, Դեզդեմոնան՝ սոպրանո Հրաչուհի Բասենցը և Յագոն՝ Քրիստոֆեր Մալտմանը կարողացել են ողջ ներկայացման ծանրությունը պատվով կրել և անկրկնելի պահեր պարգևել հանդիսատեսին։
Добавить комментарий