«Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին. մշակույթը որպես համագործակցության զարգացման խթան»

Հունիսի 11-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին. մշակույթը որպես համագործակցության զարգացման խթան» խորագրով միջոցառումը: Միջոցառումը համատեղ կազմակերպել էին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ — ՄՐՑՈՒՅԹ» մշակութային հիմնադրամը: Բացման խոսքով հանդես եկան Արմինե Գրիգորյանը (Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն), Ն. Գ. Վիկտոր Ռիխտերը (ՀՀ-ում Գերմանիայի դեսպան), Շտեֆան Մալերիուսը (Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար), Յան Պլեշինգերը (Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ), Պրոֆ. Սոնա Հովհաննիսյանը (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր) և Մարտին Թովմասյանը («Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ»-ի գործադիր տնօրեն): Միջոցառման շրջանակներում բանախոսներ Աշոտ Ալեքսանյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի հրավիրված գիտնական), Պրոֆ. Դր. Աննա Ասատրյանը (երաժշտագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ/ Institute of Arts NAS, Armenia/ տնօրեն), Դր. Տաթևիկ Շախկուլյանը (երաժշտագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող) և Դր. Գայանե Ամիրաղյանը (երաժշտագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող) ներկայացրին մշակույթի ոլորտում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև համագործակցության նոր հնարավորությունները և պատմությունը։ Միջոցառման մասնակիցների թիվը ցույց տվեց, թե որքան մեծ է հետաքրքրությունը գերմանա-հայկական հարաբերությունների զարգացման նկատմամբ։

Konrad-Adenauer-Stiftung South Caucasus

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: