ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջ՝ Ֆրանչեսկա Կուտրուպիի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի հանգամանքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «…Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության տնօրեն՝ 2011-2014թթ. ընթացքում վերոնշյալ ՀԿ-ի նախագահի, փոխնախագահի և ՀԿ-ի նախագահության անդամ, ՍՊԸ-ի տնօրենի հետ նախնական համաձայնության է եկել, ձևական գործարք կատարել։»
Добавить комментарий