Եթե Ձեր անունը ԳԱՅԱՆԵ է, ապա 2022 թվականի ընթացքում Դուք ստանում եք մեկ անվճար շրջայցի հնարավորություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Այս տարին հոբելյանական է Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի համար:80 տարի առաջ /1942 թվականի դեկտեմբերի 9-ին/ Պերմում՝ Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստների մասնակցությամբ կայացել է բալետի առաջին բեմադրությունը։ Ներկայումս «Գայանե» բալետը կարևոր տեղ է զբաղեցնում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մշտական խաղացանկում:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Добавить комментарий