Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՏՈՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ։ Դեկտեմբերի 31-ին, հունվարի 5 –ին, 6- ին և 7-ին։ Մասնավորապես՝ հունվարի 6- ին կարող եք ներկա գտնվել Սուրբ Ծննդյան ժամերգությանը, ինչպես նաև Ջրօրհներգի պատարագին, որը կմատուցի Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը։ Իսկ կսկսենք հաղորդումը: Սրբազան հոր, Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ողջույնի խոսքից, ուղղված բալթյան երկրների հայերին:
2.Հայաստանն արդեն երկրորդ անգամ է հաղթում է մանկական Եվրատեսիլում: 10 օր առաջ մեր էթնիկ Հայրենիքին հաղթանակ բերեց 14-ամյա երգչուհի Մալենան՝
3.Հայ կոմպոզիտորի՝ Ա․Ս-ի․ հոբելյանը նշում է նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ն։ Կպատմենք, թե ինչպես կոմպոզիտորին մեծարեցինք Ռիգայում։
4.Հայ գիտնականների ստեղծած Robin ռոբոտը ճանաչվել է 2021 թվականի լավագույն նորարարություններից մեկը՝ ըստ ամերիկյան “Times” ամսագրի։ Կպատմենք, թե ինչի համար է այն նախատեսված, և որտեղ է կիրառվում:
5.Մեծ թատրոնում անցկացվող Operandi մրցույթում , որը ղեկավարում է լեգենդար Պլասիդո Դոմինգոն, հայ երգչուհի Մանե Գալոյանը միանգամից երեք մրցանակի է արժանացել։ Կպատմենք, թե որոնք են դրանք:
Добавить комментарий