Լիբանանում ծնված և բազմաթիվ երկրներում բիզնեսներ ղեկավարող Վաչե Մանուկյանը բարեսիրության անկեղծ մղումը ժառանգել է իր ընտանիքից և հիմնել բարեգործական նախաձեռնությունների կայացած ավանդույթներ ողջ աշխարհում: Իր տիկնոջ հետ միասին նա երկար տարիներ աջակցել է Հայ Եկեղեցու գործունեության և ընդհանրապես հայկական շահերի խթանմանը: Նրանց բարեգործության ոգին տարածվել է բազմաթիվ նախաձեռնությունների վրա, ընդ որում՝ ի շահ ոչ մի այն հայության, այլև միջազգային ավելի լայն հանրության՝ նրանց աջակցությամբ իրականացված խոշոր մարդասիրական, կրթական, մշակութային ու կրոնական ծրագրերի միջոցով:
https://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/10090-agbu-vache-manukian-1-milion.html
Добавить комментарий