Դեսպան Տ. Մկրտչյանի հանդիպումը Լատվիայի մշակույթի նախարար Ն. Պունտուլիսի հետ

Ապրիլի 23-ին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Նաուրիս Պունտուլիսի հետ։ Նախարար Պունտուլիսը բարձր գնահատեց դեսպան Մկրտչյանի մշակութային դիվանագիտական գործունեությունը բալթյան տարածաշրջանում և հատկապես Լատվիայում՝ նշելով, որ վերջին տարիների ընթացքում կազմակերպված բազմապիսի միջոցառումները, որոնցում ներգրավվել են ինչպես հայ, այնպես էլ լատվիացի բարձրակարգ արվեստի և մշակույթի գործիչներ և խմբեր, մեծ արձագանք են ստացել Լատվիայում։ Նախարարն ավելացրեց, որ հայ-լատվիական համատեղ նախաձեռնությունների մի մասը նաև միջազգային լայն արձագանք է ստացել։ Դեսպան Մկրտչյանը նշեց, որ իր գործունեության ընթացքում կազմակերպված համերգները, ցուցահանդեսները, գրքերի տպագրությունը, գրադարանների հետ աշխատանքը, գիտաժողովները և այլ միջոցառումները միտված են եղել Հայաստանը և հայ ժողովրդի բազմադարյա արվեստն ու մշակույթը ընդունող երկրի հասարակությանը լավագույնս ներկայացնելուն, ինչն անխուսափելիորեն իր հետքն է թողել նաև երկու երկրների և ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների սերտացման վրա։Հանդիպման ավարտին նախարար Պունտուլիսը, ի երախտագիտություն կատարված աշխատանքների, դեսպան Մկրտչյանին հանձնեց Լատվիայի մշակույթի նախարարության շնորհակալագիրը՝ Հայաստանի և Լատվիայի միջև մշակութային կապերի սերտացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia

Fb.2021.04/23

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: