Բալթյան երկրների հայկական կազմակերպությունների շնորհակալագիրը

Մեծարգո պարոն Նախագահ,

       Բալթյան երեք երկրների ՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ համայնքների երեք  փորձառու կազմակերպություններ կցանկանային ընդգծել իրենց խորին երախտագիտությունը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տ. Մկրտչյանի գործունեության վերաբերյալ: Բալթյան երկրներում ՀՀ դեսպանի դերում պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում Տ.Մկրտչյանը իրեն դրսևորեց որպես վերին աստիճանի բանիմաց և իր գործին անմնացորդ նվիրված մասնագետ: Զարմացնում և հիացնում էր դիվանագետի բազմավեկտոր աշխատանքը՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության շահերը, նա հիանալի դրսևորեց իրեն զանազան բնագավառներում` դիվանագիտություն, քաղաքականություն, մշակույթ: 

                Նրա դիվանագիտական քայլերը միշտ հավասարակշռված և խորապես մտածված են եղել և հասել են իրենց նպատակին: Գործընկերներն ու համայնքի ներկայացուցիչները հաշվի էին նստում նրա կարծիքի հետ, ոչ բարյացակամ տրամադրված տարրերը վախենում էին նրա գործունեությունից:

                Տ.Մկրտչյանի կազմակերպած, հայ արվեստն ու մշակույթը փառաբանող լայնամասշտաբ միջոցառումները, որոնք միշտ կապված էին մեր հայրենիքի այս, կամ այն կարևոր իրադարձության հետ, լայն արձագանք էին գտնում ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում և ջերմ ընդունելության էին արժանանում ոչ միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից: Որոշ մշակութային միջոցառումներ տեղայինից ստացան համաշխարհային նշանակություն (Կոմիտասի Պատարագի ձայնագրությունը Լատվիայում կամ Նարեկացու թարգմանությունները)։

              Անհրաժեշտ է նաև շեշտել պարոն դեսպանի կարևոր ձեռքբերումը Բալթյան երեք երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների միջև կապերի հաստատման և ամրապնդման գործում:

       Դիվանագետ Տիգրան Մկրտչյանի ներուժը մեծ է և մենք մեր վստահությունն ենք հայտնում պարոն Մկրտչյանի անգնահատելի ներդրմանը մեր Հայրենիքի շահերը ներկայացնելու և պաշտպանելու գործում `անկախ նրա հետագա ծառայության վայրից: Բալթյան երկրների հայերը շնորհակալություն են հայտնում պր-ն Տ․ Մկրտչյանին նրա աշխատանքի համար և հաջողություն մաղթում`ի շահ մեր հայրենիքի` Հայաստանի: Հպարտ և շնորհակալ ենք Հայաստանին նման դիվանագետի համար:

Րաֆֆի Խարաջանյան, Dr.art, Լատվիայի Հայկական մշակութային կենտրոնի նախագահ, Լատվիայի ազգային մշակութային ընկերությունների Ասոցիացիայի նախագահ

Արայիկ Թունյան, Լիտվայի Հայերի Միության նախագահ

Ռազմիկ Իվանյան, Էստոնիայի Հայկական ազգային միության նախագահ

Հ․Գ․ Նամակն ուղարկված է երեք հասցեներով՝

ՀՀ Նախագահի աշխատակազմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմին

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

<span>%d</span> такие блоггеры, как: