«Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը (դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը (դիրիժոր Վահան Մարտիրոսյան): Երեկոն կկայանա մարտի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ծրագրում Կլոդ Դեբյուսիի, Մորիս Դյուրուֆլեի, Օլիվեր Մեսսիանի, Գաբրիել Ֆորեի, Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործություններն են:
Добавить комментарий