Փետրվարի 27ը նվիրական ու խորհրդանշական օր է դարձել ոչ միայն ողջ հայության համար, այլեւ կաթոլիկ աշխարհի համար։ Այս տարվանից Ֆրանչիսկոս Պապի կողմից դեռեւս 2015-ին Տիեզերական Եկեղեցու Վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու ծիսական տոնը մտցվել է Արեւմտյան Լատին Եկեղեցու ծիսական տոնացույցում։ Այդ առիթով հովանավորությամբ Արեւելյան Եկեղեցիների Ժողովի ու Քրիստոնեաների միութեան խթանման Քահանայապետական խորհուրդի եւ համագործակցութեամբ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության, Վատիկանի Սուրբ Պետրոսի Մայր տաճարում այսօր առավոտյան ժամը 10.30-ին, մատուցվեց Սուրբ Պատարագ նախագահությամբ Արեւելեան Եկեղեցիների Ժողովի կառավարիչ՝ Կարդինալ Լէոնարտօ Սանտրիին, եւ առնըթերակայությամբ Քրիստոնեաների միութեան խթնման Քահանայապետական խորհուրդի քարտուղար՝ գերապայծառ Պրայըն Ֆարրելին եւ Ւսթանպուլի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ առաջնորդ ու Վենետիկի Մխիթարյան միաբանության Քահանայապետական պատվիրակ Արհ. Լեւոն Արքեպիսկոպոս Զէքիյանին։ Համաճարակի պատճառով պատարագին շատ սահմանաբակ թվով մարդ է մասնակցել։
Добавить комментарий