Ապրիլի 5-ից մայիսի 5-ը Երևանում կանցկացվի դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն։ Այն կազմակերպել են «Dudukman Production»-ը և դուդուկահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Էմանուել Հովհաննիսյանը։ Փառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, մրցույթ-փառատոնի նպատակն է պատանի և երիտասարդ դուդուկահարների շրջանում նոր տաղանդների բացահայտումը, ինչպես նաև հայկական այս գեղեցիկ նվագարանի հանրահռչակումը:
https://www.panorama.am/am/news/2021/02/01/դուդուկահարներ-մրցույթ/2444703
Добавить комментарий