Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի նոր՝ «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա Հայաստանում՝ այսօր, ներկա կլինի նաև հենց ռեժիսորը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն ասուլիսում ասաց, որ այս միջոցառումը Հրանտ Դինքի հիշատակին նվիրված մշակութային միջոցառումների շրջանակում է: Մասնավորապես, ֆիլմի ցուցադրումը կազմակերպվում է Վալերի Մանտոյի «Ակոս» վեպի հայերեն հրատարակությանը նվիրված միջոցառումների շրջանակում: Ֆիլմի մասին. Երեք տասնամյակի ընթացում չորս անգամ ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիկյանը վերադառնում է Սոլոզ՝ իր պապերի գյուղը, որը գտնվում է Ստամբուլից 170 կմ հարավ: 1987-ից 2019-ը իրար հաջորդող այցերի արդյունքում նա ստեղծում է հզոր մի ֆիլմ՝ ինքնության, պատմական ճշմարտության և հաշտեցման թեմաներով:
https://www.panorama.am/am/news/2021/01/22/Սերժ-Ավետիքյան/2439967
Добавить комментарий