— Ներկա փուլում կյանքի են կոչվել կամ ընթացքի մեջ են հայտարարության որոշ դրույթներ, որոնք մեծամասամբ դուրս էին դիվանագիտության դաշտից: …արցախահայության շահերի և իրավունքների ապահովման հարցերը պետք է հասցեագրվեն դիվանագիտական հարթությունում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Եվ մեր առաջնահերթությունն է հիմնախնդրի շուրջ քննարկումները վերադարձնել դիվանագիտական դաշտ: Ներկայում ի հայտ են եկել անհապաղ լուծում պահանջող մի շարք նոր խնդիրներ, և դրանցում, որպես առաջնահերթություն կարող եմ մատնանշել գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը և արագ ու ապահով վերադարձը հայրենիք, դիակների փոխանակման և անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների իրականացումը, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի, նրանց կենսական անվտանգության ապահովման համար համապատասխան պայմանների ձևավորումը, նրանց իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության երաշխավորված պաշտպանությունը: Այս գործընթացում մենք ակտիվորեն համագործակցում ենք մեր միջազգային բոլոր գործընկերների հետ:
Добавить комментарий