«Վերջին կետը դեռ դրված չէ, դավաճանները կհեռանան, ու ամեն ինչ լավ կլինի։ Սա պատերազմական իրավիճակին համահունչ է։ Արցախում և ամենուր դավաճաններ էին։ Հետաքրքիր բան ասեմ. մարդիկ կան, որ Արցախի նախագահի վրա են կասկածում, բայց նա Տավուշի կամ Մեղրիի հետ ի՞նչ կապ ունի, էդ հո Արցախի նախագահը չի՞ Մեղրիի հարցը լուծողը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գեներալ Արկադի Կարապետյանը։
Добавить комментарий