Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունը նոյեմբերի 5-ին «Visual Agency» գովազդային գործակալության միջոցով Ռիգայի մի շարք փողոցներում տեղադրված էլեկտրոնային վահանակների վրա պատվիրել էր հակահայկական բնույթի նյութերի տարածում, որն անմիջապես կասեցվել է։ Լատվիայում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ջանքերով գովազդային գործակալությունը, անմիջապես գիտակցելով իր կողմից թույլ տրված սխալը, դադարեցրել է հակահայկական նյութերի տարածումը և հանդես եկել հայտարարությամբ։ Համաձայն տարածված հայտարարության՝ «Visual Agency» ընկերությունն ամբողջովին քաղաքականապես չեզոք ընկերություն է և միայն իրականացնում է գովազգային նյութերի տեխնիկական սպասարկում։ Ընկերությունը, ընդունելով, որ ներկայացված նյութերը վիրավորել են հայ համայնքի անդամների զգացմունքները, ներողություն է հայցել հայ ժողովրդի ներկայացուցիչներից։
Добавить комментарий