ԱՂՈԹՔԻ ԵՒ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿՈՉ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Ես երեսս դարձրի դեպի իմ Տեր Աստվածը՝ խնդրելու համար աղոթքներով ու աղաչանքներով, պահեցողությամբ ու քուրձ կրելով: /Դանիել 9.3/Սիրելի հավատացյալներ,Այսու, միանալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եվրոպայի առաջնորդների կոչին, հրավիրում ենք մեր թեմի սիրելի հավատացյալներին 2020թ. նոյեմբերի 6-ին ծոմապահությամբ անցկացնել մեր օրը և ամեն ժամը մեկ միանալ աղոթելով հետևյալ մաղթանքով. «Ով Տեր և Փրկիչ մեր Հիսուս Քրիստոս, ապավինելով Քո զորությանը՝ աղոթքով ու աղաչանքով դիմում և խնդրում եմ Քեզ, որպեսզի մեր Հայրենիքում լռի պատերազմը, դադարեն թշնամիների հարձակումները, Հայոց աշխարհում սեր և արդարություն հաստատվի և մենք հաստատուն մնանք հավատքի, հույսի, սիրո և Քո պատվիրանապահության մեջ. ամեն»:Նույն օրը երեկոյան ժամը 18:00-ին Եկեղեցիներում /նաև կենդանի հեռարձակմամբ/ Եվրոպայում բնակվող բոլոր հայորդիներին հրավիրում ենք միանալ մեր հոգևոր առաջնորդներին՝ Ս. Գրիգոր Նարեկացու աղոթքով. «Որդի կենդանի Աստծո, օրհնյա՛լ ամեն ինչում, ահավոր Հորդ անքնի՛ն ծնունդ, Քեզ համար չկա ոչինչ անհնար։ Քո ողորմության փառքի անստվեր շողի ծագումից հալչում են մեղքերը, հալածվում են դևերը, ջնջվում են հանցանքները, խզվում են կապանքները, խորտակվում են շղթաները, կենդանանում են մահացածները, բժշկվում են հարվածները, առողջանում են վերքերը, վերանում են ապականությունները, տեղի են տալիս տխրությունները, նահանջում են հեծությունները, փախչում է խավարը, պարզվում է մեգը, ցրվում է մառախուղը, փարատվում է մռայլը, սպառվում է աղջամուղջը, վերանում է մութը, հեռանում է գիշերը, տարագրվում է տագնապը, չքանում է չարիքը, հալածվում են հուսահատությունները, և թագավորում է Քո ձեռքն ամենակալ, քավի՛չդ ամենայնի։ Օրհնյալ բարձունքներում, և Քեզ Հորդ և Սուրբ Հոգուդ հետ փա՜ռք հավիտյանս. ամեն»:Արարողության ավարտին կդադարի ծոմապահությունը:Սուրբ Գրքում նաև քրիստոնեական փորձառության մեջ ծոմապահությունը (կերակուրից կամովին հրաժարում, երբեմն միայն ջրի գործածություն) կամ պահեցողությունը (կենդանական ծագման կերակուրներից` միս, հավկիթ և կաթնեղեն, կամովին հրաժարում) հավատացյալների շրջանում շատ ընդուված է եղել: Ծոմը կամ պահքը բնականաբար ուղեկցվում են աղոթքով։Ծոմը պահվում է տարբեր խնդիրներ հաղթահարելու, հոգու և մարմնի առողջության, վերականգնման, խաղաղության և այլ նպատակներով: Ծոմի համար ընտրվում է հատուկ օր և հրահանգվում հոգևոր հոր կողմից:

Վարդան եպիսկոպոս Նավասարդյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: