Լատվիայի պատմական Ռունդալե պալատում

Լատվիայի պատմական Ռունդալե պալատում կայացավ համերգ և ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակին և ՀՀ անկախության տոնին Սեպտեմբերի 21-ին Լատվիայի պատմական Ռունդալե պալատի հայտնի Սպիտակ սրահում բրյուսելյան «Ախթամար» քառյակի կատարմամբ տեղի ունեցավ համերգ և ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակին և ՀՀ անկախության տոնին: Միջոցառմանը մասնակցում էին Բալթյան երկրներում հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը, հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, Լատվիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, Լատվիայում հավատարմագրված դիվանագետներ, օրենսդիր մարմնի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հայ համայնքի ներկայացուցիչներ։Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: Դեսպան Մկրտչյանը խոսեց 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի բռնած ուղու մասին՝ մասնավորապես ընդգծելով. «Ժողովրդավարական ճանապարհը և ընդհանրապես ժողովրդավարությունը մեր երկրում ու մեր երկրից դուրս ամենօրյա պայքարով, ամենօրյա աշխատանքով պահվող ու զարգացող ճանապարհ է»: Այնուհետ դեսպանն անդրադարձավ հայ-լատվիական հարաբերությունների զարգացման դինամիկային՝ ընդգծելով. «Այս տարի նախատեսվում էր Լատվիայի նախագահի երկար սպասված այցը Հայաստան, ինչը հետաձգվեց նոր կորրնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով: Սակայն հուսով ենք, որ այն տեղի կունենա առաջիկայում: Այս տարի նախատեսվում էր նաև Լատվիայի արդարադատության նախարարի այցը Հայաստան, ինչն անչափ կարևոր է՝ հատկապես Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացվող կարևորագույն բարեփոխումների առումով: Այս այցը ևս հետաձգվեց նույն պատճառով, բայց նույնպես անպայման տեղի է ունենալու: Մեր երկու երկրների հարաբերություններում կարևորագույն ձեռքբերում էր նաև AirBaltic-ի՝ 2020 թվականի մայիսին նախատեսված Երևան-Ռիգա-Երևան թռիչքները, որոնք ևս համաճարակային իրավիճակի պատճառով հետաձգվել են մինչև 2021 թվականի մայիսի 2-ը»:Դեսպան Մկրտչյանը խոսեց նաև 2019 թվականին երկու պետությունների միջև մշակութային ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին: Դեսպանը նշեց. «Նախորդ տարի նույն այս օրը մենք նշեցինք շատ գեղեցիկ միջոցառմամբ՝ Կոմիտասի պատարագով, որը կատարգեց Լատվիայի Ռադիոյի երգչախումբը Սբ. Հովհաննես եկեղեցում: Այդ համերգի նախագիծն ունեցավ ինչ-որ չափով անակնկալ ընթացք: Նույն երգչախմբի կատարմամբ ձայնագրվեց պատարագի ձայնասկավառակ, որի մասին այժմ խոսում են ոչ միայն Լատվիայում և Հայաստանում, այլև մեր սահմաններից դուրս: Այս նախագծի մասին պարբերաբար գրում է միջազգային մամուլը, և հուսով ենք՝ այն դեռ շատ երկար է քննարկվելու»:Մինչև համերգի մենարկը դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նաև «Ախթամար» քառյակը՝ նշելով, որ այն հիմնվել է Բելգիայում ու մեծ ճանաչում ունի ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: