Սրտանց շնորհավորում ենք հիանալի երաժիշտ — ջութակահար Էդուարդ Թադևոսյանին:

Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար ԷԴՎԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով…

-16 տարեկան էի, երբ Արամ Խաչատրյանն առաջին անգամ լսեց ինձ։ Տոնում էին նրա 60¬ ամյակը, եւ մի հայտնի հրեա ջութակահար հրավիրվել էր Հայաստան՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելու «Ջութակի կոնցերտը»։ Ես մի հատված նվագեցի «Ջութակի կոնցերտից», լսելուց հետո Խաչատրյանն ասաց. «Իմ հոբելյանական համերգի կոնցերտը Էդիկն է կատարելու»։ Ինձ համար մեծ պատիվ էր ու պատասխանատվություն ֆիլհարմոնիկի հետ նվագել Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» 16 տարեկանում, այն էլ աշխարհահռչակ կոմպոզիտորի ներկայությամբ։ 1969թ. Մոսկվայում տոնում էին Կոմիտասի ծննդյան 100¬ ամյակը։ Համերգի առանցքը Կոմիտասի անվան քառյակն էր։ Ես մասնակցում էի որպես մենակատար։ Համերգից հետո քառյակի հիմնադիր եւ առաջին ջութակահար Ավետ Գաբրիելյանն ինձ հրավիրեց խումբ՝ II ջութակահարի կարգավիճակով։ Ես կոնսերվատորիայի ավարտական կուրսի ուսանող էի եւ սիրով համաձայնեցի։ Մի քանի տարի անց Ավետ Գաբրիելյանն ինձ փոխանցեց իր ջութակն ու տեղը քառյակում եւ առաջարկեց նոր կազմ հավաքել։ Ես վերադարձա Հայաստան։ Նորովի համալրեցի խումբը, եւ այդ օրվանից սկսեցինք աշխատել Հայրենիքում։

Գաղափարախոսությունը մարմին է առնում մշակույթի մեջ։Հայրենապաշտությունը, ազգասիրությունը, ազնվությունը, քաջությունը, բարությունը, գաղափարներ են, որոնք պետք է կոնկրետանան, մարմնավորվեն, արմատավորվեն հասարակության գիտակցության մեջ, հուզաշխարհում միմիայն արվեստի ու մշակույթի միջոցով։ Արվեստը ձեւավորում է իդեալներ։

Gayane Poghosyan Fb. 2020.07.03

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: