Կոմիտասի «Սուրբ Պատարագի» ձայնասկավառակը լույս է տեսել 

Լույս է տեսել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի բացառիկ ձայնասկավառակը 💿 Հունիսի 11-ին Լատվիայում ՀՀ 🇦🇲 դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) նախաձեռնությամբ, կազմակերպմամբ և աջակցությամբ ամերիկյան հանրահայտ “Delos” ընկերության կողմից թողարկվել https://bit.ly/3cWSWxu է Կոմիտաս վարդապետի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի և հոգևորականի 150-ամյակի։ «Պատարագի» ձայնագրությանը նախորդել էր 2019թ․ սեպտեմբերի 20-ին Ռիգայի ամենահին՝ Սբ. Հովհաննես եկեղեցում դիրիժոր Սիգվարդս Կլյավայի ղեկավարությամբ Լատվիայի Ռադիո երգչախումբի և հայազգի մենակատարներ Հովհաննես Ներսիսյանի ու Արմեն Բադալյանի կողմից համերգի https://bit.ly/3dVTDZb կատարումը, որից հետո նույն եկեղեցում տեղի է ունեցել ձայնագրությունը։

Ձայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ խառը օտարազգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։ Ձայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ խառը օտարազգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։ Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք տարի, որի ընթացքում Լատվիայի ռադիոյի երգչախումբը 2017 և 2018 թվականներին Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպած համերգներին կատարել է հատվածներ Կոմիտասի ստեղծագործություններից։ Այնուհետև կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին հաջողվել է փոխադրել ի սկզբանե միայն արական երգչախմբի համար նախատեսված կոմիտասյան գլուխգործոցը, և ձայնասկավառակի թողարկումն էլ ավելի կբարձրացնի համաշխարհային երաժշտական հանրության հետաքրքրությունը Կոմիտասի նկատմամբ։ Երգչախմբի հետ աշխատել են ֆրանսիահայ կոմիտասագետ Մկրտիչ Մկրտչյանը և լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան։ 2019թ․ սկզբներին Լատվիայի Ռադիոյի երգչախմբի խմբավար և դիրիժոր Սիգվարդս Կլյավան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ այցելել է Հայաստան՝ Էջմիածին, եղել Կոմիտասի տուն-թանգարանում, հանդիպել կոմիտասագետների՝ հնարավորություն ունենալով առավել մոտիկից ծանոթանալու հայ հոգևոր երաժշտությանը և Կոմիտասի ժառանգությանը։ 80 րոպե տևողությամբ ձայնասկավառակին կից գրքույկում ներկայացված են Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրչտյանի, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ներածական խոսքերը, Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին` Կոմիտասի ինքնակենսագրությունը։ Գրքույկում ներկայացված Կոմիտասի ֆոտոնկարները տրամադրվել են Երևանի Կոմիտասի թանգարանի կողմից։ Գրքույկում https://go.aws/3dVTHIp տեղ են գտել նաև Պատարագի ամբողջական հայերեն տեքտսը` լատինատառ տառադարձումը, անգլերեն թարգմանությունը, ինչպես նաև դրվագներ մենակատարների, դիրիժոր Ս․ Կլյավայի և Լատվիայի Ռադիոյի երգչախմբի ստեղծագործական ուղուց։ ՀՀ դեսպանությունը ևս մեկ անգամ իր խորին երախտագիտությունն է հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, “OrganiQ” ընկերությանը` հանձին Մխիթար Մխիթարյանի, գործարարներ Հովիկ Մկրտչյանին, Արամ Հարությունյանին, «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամին նախագծի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության և “Delos” ընկերությանը՝ ձայնասկավառակի բարդ և պատասխանատու գործը բարձր մակարդակով կյանքի կոչելու համար։ Ձայնասկավառակի վաճառքը https://bit.ly/3feS0pV հասանելի է հուլիսի 10-ից։

https://lithuania.mfa.am/…/20…/06/12/komitas_liturgy_CD/8176

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: