Hasmik Papian. Ի սրտե շնորհավորում եմ Ռուզան Մանթաշյանին հրաշալի ելույթի առիթով և մաղթում եմ կանաչ ճանապարհ

Fb. 09.02.2020

Սիրելի հայրենակիցներ,

նախ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլորին, ովքեր չզլացան շռայլ գնահատականներով արժևորելու իմ “ներդրումը” Դրեզդենի Օպերային Պարահանդեսին նախորդած, մեր հայրենակցուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության առիթով ծագած խնդրահարույց “վեճ”-ի արդար հանգուցալուծման առիթով:
Ի սրտե շնորհավորում եմ Ռուզան Մանթաշյանին, (որին ի դեպ անձնապես ծանոթ չեմ) հրաշալի ելույթի առիթով և մաղթում եմ կանաչ ճանապարհ:
Հարգարժան լրագրողներին թախանձագին խնդրում եմ հեռու մնալ “Ադրբեջանցին պարտվեց…” և այլ, ընթերցող “մուրացող” տարատեսակ հնչեղ վերնագրերից: Չգիտեմ, թե ով պարտվեց, բայց վստահորեն կարող եմ ասել, որ հաղթեց մեր քաղաքակիրթ, արդար պահանջը և գերմանացիների բացառիկ ունակությունը՝ հասկանալ, ընդունել և սրբագրել սխալները:
Չեմ կարող չնշել նաև Դրեզդենի մտավորականների և հատկապես նվագախմբի՝ առանց բացառության բոլոր երաժիշտների մեծ ճնշումների ներքո, Եգիպտոսի նախագահ՝ Abd-al-Fattah as-Sisi-ին պարգևատրելու, պարահանդեսի ղեկավարության նախնական որոշման անհապաղ չեղարկման խոսուն փաստի մասին:
Մտորելու, սովորելու և առաջ շարժվելու նախադեպ ունե՞նք…
իմ կարծիքով՝ ԱՅՈ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: