«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա Կ․ Բ․-ի ցուցմունքը։ «Առաջադրված հարցերի շուրջ հայտնում եմ, որ ծնվել և մեծացել եմ Արցախի Հանրապետությունում և մինչ օրս բնակվում եմ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, հասցեավորում չկա։ 2007թ․ընդունվել եմ որպես պայմանագրային պաշտպանական բանակ և ծառայել եմ Հադրութի դիվիզիայի 2-րդ պաշտպանական շրջանի առաջին գումարտակում որպես դիրքի ավագ, ունեցել եմ ավագի կոչում։ 2008թ․փետրվարի 27-ին կամ 28-ին հերթական անգամ բարձրացել եմ դիրքեր։ Նշեմ նաև, որ թե՛ մինչև դիրքեր բարձրանալը՝ հեռուստացույցով, և թե՛ դիրքերում՝ ռադիոյի միջոցով տեղեկանում էինք, որ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ժողովուրդ էր հավաքվել և բունտ, միտինգ էր անում՝ ասելով, որ ընտրությունները կեղծվել են։
Добавить комментарий