Tigran Mkrtchyan
Հերթական հրաշք լուրը մեր տարածաշրջանից։ Լատվիական Յանիս Ռոուզե հրատարակությունը տպել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լատիշերեն թարգմանությունը՝ Իլզե Պաեգլե-Մկրտչյանի կատարմամբ, նաև ընդգրկուն մեկնաբանություններով։ Ի հավելումն Իլզեի առաջաբանի, գրքի համար հատուկ առաջաբան է գրել իսրաելցի պրոֆեսոր, ցեղասպանագետ Յաիր Օրոնը, ներածական տեքստ է տրամադրել մուսալեռցի ցեղասպանագետ Վահրամ Շեմասյանը։ Գրքի համար հատուկ երաշխավորագրեր են տրամադրել նաև աշխարհահռչակ ցեղասպանագետներ Իսրաել Չարնին (Իսրայել), Ֆրենկ Չոկը (Կանադա), Լատվիայի ակադեմիայի նախագահ Օյարս Սպարիտիսը։ Հատուկ այս հրատարակության համար Հայոց ցեղասպանության թանգարանի և նրա նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի կողմից տրամադրվել Մուսա Լեռան հերոսների տարհանման ֆոտոներ, որոնք առաջին անգամ այս գրքում են տպվում։ Արդյունքում, ստացել ենք մինչ օրս Մուսա Լեռան լավագույն թարգմանություններից մեկը՝ ակադեմիական ֆունդամենտալ հրատարակությամբ։ Հրատարակությունը և թարգմանությունը նախաձեռնել և իրականացրել է Լատվիայում ՀՀ դեսպանությունը։
Ծրագրի իրականացմամը նպաստել են Creative Europe ԵՄ հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Ավստրիայի կառավարությունը, լատվիահայ գործարարներ Մխիթար Մխիթարյանը և Հովիկ Մկրտչյանը։ Խորին շնորհակալություն Յանիս Ռոուզե հրատարակությանը և Իլզե Պաեգլե-Մկրտչյանին այս մեգա-ծրագիրը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-ամյակին ընդառաջ պատվով իրականացնելու համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Arayik Harutyunyan Ara Khzmalyan Arevik Anapiosyan Embassy of Armenia to Lithuania, Latvia and Estonia Inga Karlsberga Ilze Paegle-Mkrtcjana Creative Europe Vladimir Mkhitaryan ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Armenian Diplomacy Hayk Demoyan Մարգարետ Ասլանյան (Ազգային գրադարանից)
Fb. 2019. 18. 12
Добавить комментарий