«Բանակի փայը գողացողն ամենախիստ գնահատականին է արժանի». Շարմազանով

«ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը չէր կարող անտարբեր թողնել որևէ հայ մարդու։ Այժմ պետք է հայտարարեմ, որ խնդիրը բացառապես գտնվում է իրավական տիրույթում, և պետք է հնարավորություն տալ նախաքննությանն՝ օրենքով սահմանված կարգով իրականացնել գործողություններ։ Բնականաբար այն, ինչ-որ հրապարակվեց մի բառով ասելը շատ դժվար է՝ վրդովմունք, հիասթափություն… եթե պարզվի, որ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, կարծում եմ, որ դրան արդարացում չկա, սա է իմ գնահատականը, ով ուզում է դա անի՝ ես կանեմ, Դուք կանեք, մեկ ուրիշը կանի, հերոս կանի, ես կրկնում եմ, այն ինչ-որ հրապարակվեց, դա մտահոգիչ է, հիասթափեցնող է, վրդովմունք է առաջացնում», — ասաց Շարմազանովը։
https://www.azatutyun.am/a/29294329.html