«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017 թ. մրցանակաբաշխություն

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017 թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում — «Մայրենիի պաշտպան» (անհատներ), «Լավագույն հայկական կրթօջախ»,«Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն», «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ (նկար, քանդակ (լուսանկար), երգ, բանաստեղծություն, պատմվածք, շարադրություն, էսսե և այլն):

 

  1. «Մայրենիիպաշտպան» (անհատների համարմրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի կրթության և դաստիարակության գործում:

Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի և գրական գործիչներ:

 

  1. «Լավագույն հայկականկրթօջախ» մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում նշանակալի ներդրում ունեցող հայկական կրթօջախներին, խթանել նրանց ստեղծումն ու ազգապահպան գործունեությունը: Մրցույթին կարող են դիմել սփյուռքյան կրթօջախները (ամենօրյա կրթօջախներ, մեկօրյա (շաբաթօրյա, կիրակնօրյա) դպրոցներ, դասընթացներ, խմբեր, խմբակներ, նախադպրոցական, մասնագիտացված կրթական հաստատութ­յուններ, տեղի բնակավայրերի տարբեր կրթական հաստատություններում, մանկապատանեկան կենտրոններում՝ համապատասխանաբար  որպես խմբակներ, ֆակուլտատիվ/կամընտրական պարապմունքներ, այլ կրթական հաստատություն):

 

  1. «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն» մրցույթինպատական է ակտիվացնել և խրախուսել Սփյուռքի երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների գործունեությունը՝ կարևորելով նրանց դերակատարությունը համահայկական, համազգային խնդիրների լուծման գործում: Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող երիտասարդական կառույցները, ինչպես նաև՝ ուսանողական կազմակերպությունները, որոնքունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ:

 

  1. «Ազատ Արցախ» մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների մրցույթը: Մրցույթընպատակ ունի նպաստել հայրենասիրական զգացումների, ազգային ինքնագիտակցության, պատմական և մշակութային գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը: Մասնակիցները կարող են ներկայացնել արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող աշխատանքներ՝ նկար, քանդակ (լուսանկարը), փայտագործական, խեցեգործական իր/առարկա, երաժշտական ստեղծագործություն, բանաստեղծությունշարադրություն և այլն:

 

ՆՇՎԱԾ 4 ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԼՐԱՑՎԱԾ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (էլ. փոստով կամ փոստով): ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ը:

 

Մրցանակաբաշխությանը դիմող և դրա արդյուքնում հաղթող ճանաչվող կառույցները և անհատները պարգևտարվում են դրամական և այլ պարգևներով:

Մրցույթների արդյունքները կամփոփվեն 2017 թ. դեկտեմբերին:

 

Մասնակցության հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել.

—   կրթության մասին փաստաթուղութ (պատճենը / scan), եթե առկա է,

— համայնքային կառույցի կամ դպրոցի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր (հաստատված կնիքով և ղեկավարի ստորագրությամբ),

—   դիմողի գործունեության նկարագիր,

—  նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր (եթե կան), որոնք կփաստեն մրցանակաբաշխությանը դիմողների կողմից իրականացված հայապահպանական ծրագրերի մասին:

 

Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն մասնագիտական մրցութային հանձնախմբի կողմից:

 

«Հայապահպանության գործում նշանակելի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2017 թ. մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը կտեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում` www.mindiaspora.am կամ www.hayernaysor.am «Հայերն այսօր» էլ. թերթում:

 

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: