Karine Hakobian: «Խոստումը» ֆիլմի մասին (Fb, 2017.05.11)

<Խոստումը> : Երեկ դիտեցի: Սիրողականից մի աստիճան ցածր, գեղարվեստական տեսակետից պարզունակ, բայց միևնույն ժամանկ խորամանկ ֆիլմ է: Իրականում ցեզասպանությունը այլ անվանումներով շարունակվում է նաև այսօր. աննկատ՝ ես կասեի բամբակյա գործիքներով, շա՜տ հնարամիտ: Ինչու՞ նեղություն կրել, երբ կարելի է մեզ վերացնել մեր իսկ ձեռքով, մեր ֆինանսներով, մեր գրած հրաշալի երաժշտությամբ, որը ֆիլմում օգտագործվում է, որպեսզի ավելի տպավորիչ լինի Թուրքական կայսրության պանծալի պատկերը առաջին համաշխարհային պատերազմից առաջ, երբ տարբեր ազգային փոքրամասնություններ այդ թվում հայերը, չգիտես որտեղից այնտեղ հայտնված, խաղաղ և երջանիկ ապրում և բարգավաճում էին: Ֆիմի հեղինակը կարծես ոչինչ չգիտի Թուրքական կայսրության մեջ գտնվող Արևմտյան Հայաստանի մասին, ոչինչ չգիտի առաջին համաշխարհայինից շատ առաջ 1894, 1895 , 1910 թվականների ջարդերի մասին: Ֆիլմն, իհարկե, սիրողականից մի աստիճան ցածր է, բայց դա չի խանգարում, որպեսզի այն լինի ծրագրային:

Իրականում այն թուրքական քարոզչության մի դրսևորում է: Բայց կարո՞ղ է որևէ մեկը ասել. ինչու՞ հայերի միջոցներով: Թեև պարզ է, թե ինչու: Բայց մե՞նք ինչ ենք մտածում: Այդ ֆիլմը էկրաններին հանդուրժելուց հետո ես հասկացա, որ մենք շատ վաղուց արդեն ոչինչ չենք մտածում: Անգամ այնքան չենք մտածում, որ չկա մի կինոքննադատ ոչ Հայաստանում, ոչ համայն աշխարհում, որ ասի, որ այդտեղ նախ ֆիլմ չկա, և երկրորդ կա կեղծիք: Իսկ մեզ էլ առանձին կարող է ասել, որ այդ ամենից բացի կա նաև հայկական շահերին վնաս հասցնող քարոզչություն:

Maxim Asatryan Կասկածի տակ դնել ֆիլմը հանողներին, չնկատելով այսօր Հայկական պետականության ծրագրավորված, բարբարոս ավերողներին ընդհամենը միամտություն է։  Այսօր Հայ ազգի, ժ.դի բարոյազրկումը դրված է հենց ներսից, այն չեն նկատում միայն 10 հազար դրամանոցները, մնացածների համար կարծում եմ ամեն ինչ պարզ է, այդ թվում և ֆիլմի բովանդակությունը։

Susanna Avagyan Կարինե ջան, ես հասկանում եմ ինչ եք ասում , բայց այս ֆիլմը իրոք ստիպում է օտարազգիներին հետաքրքրվել հայերով: Մի հետաքրքիր դեպք, երբ Եղեռնի տարելիցն էինք նշում այս տարի , ֆիլմը դիտելուց հետո , ամերիկացիներ էին եկել ու միացել մեզ, առանց մեր հրավերքի: Նրանցից մեկն էլ այնպես էր կանգնած կազմակերպիչների կողքին , ասես շատ մտահոգված ու հուզված հայ լիներ , այնինչ մեքսիկացի էր, առաջին անգամ էր ճանաչում հային ու նրա Եղեռնի պամությանը: Սա տեղի է ունեցել Կոլորադո նահանգում, որտեղ հայերը շատ չեն ու իրենց մշակույթը ներկայացնելու մեծ ամբիոն չունեն ինչպես Կալիֆորնիայում է:

Իհարկե մենք ինքներս, միշտ մեծ աշխատանքներ ենք տանում մեզ հայերիս ու մեր պատմությունը ճանաչելի դարձնելու հանար, բայց ամերիկացին այնքան էլ հետաքրքրասեր չի մեզ նման , նրանք շատ անտարբեր են շատ հարցերում ու տարբեր մտածելակերպեր ունեն…, այնպես որ ֆիլմը ինչ որ տեղ արթնացնում է նրանց…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: